Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն
Ընը Փհենյանում առանձնազրույց են ունեցել, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուշակովի խոսքով՝ այս ձևաչափում «պետությունների ղեկավարները հնարավորություն ունեն քննարկելու ամենակարևոր և զգայուն հարցերը»։
Ինչպես հաղորդվում է, Պուտինը հայտարարել է, որ «Ռուսաստանը, որը պայքարում է տասնամյակներով պարտադրված ԱՄՆ-ի իմպերիալիստական քաղաքականության դեմ, գնահատում է Հյուսիսային Կորեայի աջակցությունը ռուսական քաղաքականությանը, այդ թվում՝ ուկրաինական ուղղությամբ», և որ Ռուսաստանի Դաշնության ու Հյուսիսային Կորեայի փոխգործակցությունը «հիմնված է իրավահավասարության և փոխադարձ հարգանքի վրա»:
Կիմ Չեն Ընն իր հերթին ընդգծել է, որ
Մոսկվայի և Փհենյանի հարաբերությունները «թևակոխում են նոր բարգավաճման շրջան»։
Հյուսիսային Կորեայի առաջնորդը նաև նշել է «Ռուսաստանի Դաշնության կարևոր
առաքելությունն ու դերը աշխարհում ռազմավարական հավասարակշռության պահպանման
գործում» և հայտնել է «լիարժեք աջակցություն Ուկրաինայում հատուկ գործողության
անցկացմանը»։